Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանն ԱՄՆ-ում բնակվող մի խումբ հայերի հետ ակցիա է կազմակերպել Գլենդելում, որի ժամանակ մասնակիցները պահանջել են փոխել ՀՀ-ում Անկախության տոնի առթիվ նախատեսված տոնակատարության ձևաչափը։ «Նման միջոցառումներ անցկացնելու իրավունքը պետք է քննարկվի Սփյուռքի հետ, որովհետև Սփյուռքն իր դերակատարությունն է ունեցել Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական իրադարձությունների ժամանակ»,- նշել է Աճեմյանը։ |