ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կողմից Մարտակերտում խաղաղ բնակչի սպանության դեպքին: Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ: Զախարովայի խոսքով՝ միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների խիստ պահպանման անհրաժեշտությունը: |