ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Ով փորձի փոխել Նիկոլին, պետք է երաշխիք տա, որ Ալիևը չի հարձակվելու»․ Հայկ Նահապետյան
13:36, 03.05.2024 | mamul.am
2810 | 0

«ԱՄՆ-ն Փաշինյանին անկյուն է քշել, մանևրելու կամ նահանջելու տեղ չի թողնում, ասում են՝ խոստացածդ պետք է անես, այլապես ուրիշին կբերենք կամ «Քաղաքացիական պայմանագիրը» օրենսդիր մարմնում անվստահություն կհայտնի»,-24-ի եթերում ասել է պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա համոզմամբ, Ադրբեջանին զսպաշապիկ միայն ՀԱՊԿ դիտորդներն ու խաղաղապահ զորքը կարող է լինել, պետք է զորավարժություններ իրականացվեր ՀԱՊԿ-ի հետ՝ Իրանին, Չինաստանին, Հնդկաստանին ևս ներգրավելով։ Խոսելով շաբաթներ շարունակ ծավալվող պայքարից` Հայկ Նահապետյանը նկատեց, որ իշխանափոխության հավակնողները պետք է ժողովրդին անվտանգության երաշխիքներ տան, որ Ալիևը գործողություն չի սկսի, չպետք է գնալ արկածախնդրության։

«Ով փորձի փոխել Նիկոլին, պետք է երաշխիք տա, որ Ալիևը չի հարձակվելու»․ Հայկ Նահապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր