ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է
21:24, 26.10.2021 | mamul.am
6866 | 1

Պետական Կամերային երաժշտական թատրոնը տեղեկացնում է. «Սիրելի հանդիսատես,
Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու:
Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և, ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը:
Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր... Եվ այսօր մենք փակվում ենք:
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:
Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ:
Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում:
Մենք Ձեզ շատ սիրում ենք:
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր