ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Այդ մարդկանց այսօր փոխարինել եք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով». Ի. Աբգարյան
11:54, 22.12.2021 | mamul.am
4827 | 0

«Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլի» ուղուց շեղվել է ՔՊ-ն՝ հետևողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են հենց հեղափոխության շարժիչ ուժը: Այդ մարդկանց այսօր փոխարինել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով, որոնք հայտարարել են, որ հիմա էլ իրենք ՔՊ-ական են: Դա՞ է քաղաքական գիծը»,- ավագանու իր ելույթում ասաց Իզաբելլա Աբգարյանը:

«Նախքան Հայկ Մարությանին մեղադրելը մի հատ նայեք ու հիշեք՝ ովքեր էին ձեր կողքին, երբ կուսակցությունն էր վատ վիճակում, երբ ձերբակալված էր ձեր կուսակցության ղեկավարը, մյուս կարևոր դերակատարները, ո՞ւր էին այն մարդիկ, ովքեր այսօր նստել են ձեր պատգամավորական աթոռներին և զբաղեցնում են պաշտոններ, էլ չեմ ասում՝ տարբեր ՏԻՄ ընտրություններում ձեր ցուցակներում են հայտնվում»,-ասաց Աբգարյանը:

Ավագանու անդամն ասաց, որ ֆեյքային հարձակումների է ենթարկվում. «Բոլորը գիտեն և ասում են, որ Ազգային ժողովի նախագահի հետ է կապված, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ է կապված, բոլորը գիտեն, թե ինչով են զբաղվում ձեր օրենսդիրները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր