ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանի դատական համակարգի խայտառակ և անկազմակերպ վիճակի մասին». Նաիրի Հոխիկյան
01:18, 22.12.2023 | mamul.am
1679 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Հայաստանի դատական համակարգի խայտառակ և անկազմակերպ վիճակի մասին բազմիցս բարձրաձայնել են մեր երկրի իրավաբաններն ու արժանապատիվ դատավորները։
Մեր հայրենակիցները վստահաբար տեղյակ են, որ 2023-ի մարտի վերջին ՀՀ ԲԴԽ նախագահի առերևույթ ուղիղ ցուցումով քրեական գործ հարուցվեց իմ նկատմամբ՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Էդգար Հովհաննիսյանին, իբր թե, վիրավորելու համար։
Իմ համոզմամբ, իմ դեմ կայացված ակնհայտ կողմնակալ և իշխանությունից իջեցված պատվերով դատական վճիռը ես այդպես էլ գնահատել էի՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանին բնութագրելով «նվազագույն տղամարդկություն չցուցաբերած» անձ, որ չի կարողացել դեմ գնալ իշխանության ապօրինի հանձնարարություններին՝ Լապշինի հայտնի գործի հետ կապված։
Ամեն դեպքում, պատվերը իջեցված էր, քրեական գործը հարուցվեց, դա նույնիսկ երևաց քննիչի վարքից, որը շտապում էր գլուխն ազատել այդ հանձնարարությունից։
Հետագա ամիսներին Արմավիրի մարզի դատավորներն էլ հերթով հրաժարվեցին այդ շինծու գործի վարումից։ Ոմանք ինքնաբացարկ հայտնեցին, ոմանք գերադասեցին գործը ուղղել ուրիշների՝ այդկերպ ազատվելով գլխացավանքից և ձեռքերը մաքուր պահելով այդ կեղտոտ գործից։
Գործը հասավ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Այստեղ սկսվեցին ավելի հետաքրքիր իրադարձություններ։
Այսպես՝ շուրջ 3,5 ամիս լռությունից հետո՝ 2023թ․ դեկտեմբերի 19-ին հանկարծ ծանուցում է գալիս իմ՝ Նաիրի Հոխիկյանի շահերի երկու պաշտպաններից մեկին՝ Վրեժ Խաչիկյանին։ Նամակում նշված է ոչ ավելի ոչ պակաս, որ նա Տուժող դատավոր Էդգար Հովհաննիսյանի շահերի պաշտպանն է։ Ավելին՝ նա դեկտեմբերի 19-ին ծանուցվում է, որ պետք է ներկա լինի դեկտեմբերի 18-ի դատական նիստին։
Հետո մենք Դատալեքս համակարգում տեսնում ենք, որ 2023թ․ դեկտեմբերի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից ստեղծվել է մի փաստաթուղթ, որով նշվել է, թե 2023թ․ սեպտեմբերի 8-ին եղել է դատական նիստ, սակայն ոչ ոք չի ներկայացել։ Այս հրապարակման կից նկարում ամբողջությամբ երևում է, որ եթե որպես պաշտոնական ծանուցում եղել է դեկտեմբերի 13-ին, ապա դատավարության կողմերը չէին կարող սեպտեմբերի 8-ի նիստի մասին իմանալ։
Մեկ ուրիշ զավեշտ։ Դատարանի տվյալների մեջ բացակայում է Տուժող ճանաչված դատավոր և այս քրգործի հարուցումից հետո ԲԴԽ անդամ դարձած Էդգար Հովհաննիսյանի անունը։ Նրա փոխարեն Տուժողի դաշտում նշված է հանրային մեղադրող դատախազի անունը։
Այս խառնաշփոթի մեջ, ինչպես հումորով ասում էր իմ շահերի պաշտպան, հայտնի փաստաբան Լուսինե Վիրաբյանը, մնում է մեջբերել հայտնի ֆիլմի հայտնի խոսքերը՝ Кто этот потерпевший, куда он пошел...!!!»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր