ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Ընդդիմադիր խմբակցությունները մերժել են Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
09:06, 23.12.2021 | mamul.am
5467 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպում ունենալ: Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրներին հանդիպման ցանկությունն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն է փոխանցել:

Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Փաշինյանն առաջարկել է հանդիպել ու քննարկել Արցախի բանակցային թեման:

«Այո, հերթական անգամ եղել է նման առաջարկ, ինչն ընդդիմությունը մերժել է՝ պնդելով, որ հանդիպումը հրապարակային լինի: Հրապարակային քննարկումներ լինում են, օրինակ, ԱԺ քառօրյա նիստերի օրերին կառավարություն- Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ»,- ընդգծեց նա:

Տեղեկությունը նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հաստատեց: «Այո, նման առաջարկություն նաև մեզ է եղել, առավել ամբողջական հավելյալ հայտարարություն կտարածենք»,- նշեց նա»:

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր