ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Փաշինյանին լուրեր են հասել, որ Մարությանը թիմ է հավաքում. «Հրապարակ»
09:18, 23.12.2021 | mamul.am
10603 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնից «տուն ճանապարհելով»՝ իշխանությունները, ըստ լուրերի, չեն բավարարվելու․ կուլիսներում խոսում են, որ հաջորդ քայլը քրեական գործ հարուցելն է, եթե պետք լինի, անգամ կկալանավորեն նրան։ Չնայած նա իր ելույթում «խնայեց» Փաշինյանին և շատ փաստեր չհրապարակեց` զուտ քրեական հետապնդումից խուսափելու համար: Բայց Մարությանն այս պահին հեղափոխական իշխանության ամենառեյտինգային պաշտոնյան է, և Փաշինյանին լուրեր են հասել, որ նա թիմ է հավաքում` հաջորդ ընտրություններին մասնակցելու համար, դրա համար էլ պաշտոնանկության գործընթացն արագացրին, որ մինչև հաջորդ ընտրությունները հասցնեն Մարությանին ամբողջությամբ դարձնել «սև», և նա առաջադրվելու շանս չունենա:

Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին, ապա իշխանականները վստահ են, որ դրանք չեն լինելու արտահերթ, գնալու են հերթական ընտրությունների՝ մոտ 2 տարի պաշտոնավարելու է Հրաչյա Սարգսյանը»:

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր