ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Կողոպուտ՝ «Գրանդ Քենդիում»
12:12, 23.12.2021 | mamul.am
6086 | 0

Երեկ` դեկտեմբերի 22-ին, ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անհայտ անձինք մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և հափշտակել խոշոր չափի` մոտ 15 միլիոն դրամ գումար, ապա դիմել փախուստի։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր