ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մագնիտսկու ցուցակին Հայաստանը չի միացել». ԱԳՆ խոսնակ
12:54, 19.12.2023 | mamul.am
2608 | 0

ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը ՀՀ-ն չի միացել: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Բայց դեկտեմբերի 4-ի որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մագնիտսկու ցուցակին Հայաստանի միանալու մասին հայտարարությունը խմբագրվել է։ Հայտարարությունից հանվել են Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր