ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է». Տ. Աբրահամյան
11:30, 19.12.2023 | mamul.am
1843 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է և տարբեր ռեգիոնալ նախագծերի համատեքստում շրջանառության մեջ դրվել:
Այդ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ դա անկախ Հայաստանի կամքից իրականացվելու է:
Մի կողմից հասկանալի է, որ Հայաստանում իշխանության գլխին կանգնածը հետևողական է միայն երկրի ներսում մարդկանց ջարդելու կամ նստեցնելու հրաման տալուց, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ խոնարհվում և անվերջ զիջում է, սակայն դեռ պարզ չէ, թե միջանցքի/երթուղու մասով ընդհանուր եզրեր գտնվել ե՞ն, թե՞ թուրքական օրակարգում դա ուժային լուծում է ենթադրում:
Հայաստանյան ներքաղաքական իրողություններից կարող է տպավորություն ստեղծվել, որ դիմադրության ռեսուրսը փոշիացել է, սակայն իրականում խորքում եռացող օջախներ կան, որոնք ամենաանսպասելի իրավիճակներում կարող են ակտիվանալ ու գործընթացներ գեներացնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր