ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Արմեն Մուրադյանը, Ռուբեն Բաբայանը և այլք հանդիպել են ադրբեջանցի գործիչների
12:06, 25.12.2021 | mamul.am
7716 | 0

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի գործիչները հանդիպել են և զրուցել։

Մոսկովյան հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուբեն Բաբայանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր