ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Վառվեցին Գյումրու` տարածաշրջանում ամենաբարձր բնական տոնածառի լույսերը
23:48, 22.12.2023 | mamul.am
3291 | 0

Այսօր ուշ երեկոյան վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում են համայնքապետարանից:

«Լույսերի վառմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպվող ամանորյա տոնավաճառի (Christmas market)-ի բացումը:

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ասել է. «Տոնածառի լույսերը վառեցինք, այսքան մարդ է հավաքվել, տեսաք, Աստծո կամոք էր, ձյուն եկավ, առատություն է:

Հուսով ենք, 2024-ին ավելի շատ աշխատանքներ կկարողանանք իրականացնել: Խաղաղություն, առողջություն, միասնականություն լինի, թև թիկունքի տանք, բոլորս միասին մեր երկիրը, մեր քաղաքը շենացնենք: Անցած տարվա համեմատ 1.5 մլն-ով պակաս ենք արել, բայց հաջորդ տարի փոխելու ենք, մասնագետներ ենք հրավիրելու քաղաքի ամբողջական դիզայնի համար:

Տարածաշրջանում միակ բնական տոնածառն է այս բարձրության: Հաջորդ տարի էլի բնական տոնածառ ենք ունենալու, ինժեներական, դիզայներական լուծումներով ենք փոխելու»:

Վառվեցին Գյումրու` տարածաշրջանում ամենաբարձր բնական տոնածառի լույսերը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր