Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում խոսել է ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունների մասին: Նախարարը հավելել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում պետությունների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, որը փոփոխություններ է մտցնում կանոնադրության մեջ, և կազմակերպության լիիրավ անդամներից բացի, ստեղծվում են գործընկեր և դիտորդական ինստիտուտներ։ |