ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել «Россия Сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի և Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի դեմ, գրում է Washington Post-ը։ Այս կապակցությամբ Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ինքն անշարժ գույք, բիզնես կամ բանկային հաշիվներ չունի ԱՄՆ-ում կամ այլ երկրներում։ Իր թելեգրամ-ալիքում նա գրել է, որ այնքան եկամուտ չունի, որ «իմանա, թե ինչ է օֆշորը»։ Սիմոնյանը նաև հիշել է, որ սովորել է ԱՄՆ-ում, բայց չի գնում այնտեղ, քանի որ այս երկիրն իրեն գրություն է ուղարկել` ցուցմունք տալու համար։ |