ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արմատական փոփոխություններն անհրաժեշտություն են». Նաիրի Հոխիկյան
17:06, 28.12.2023 | mamul.am
1808 | 0

Lրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերլուծաբանները բազմաթիվ վարկածներ են առաջ քաշում, թե արդյո՞ք Հայաստանը կրկին փոխում է իր դիրքորոշումը, և ԱՄՆ-ի, ԵՄ-ի գրկից Նիկոլը նորից թռչում է Ռուսաստանի գիրկը։ Այդպես՝ գրկից գիրկ հայտնի մասնագիտության նման։
Իրականում, իմ կարծիքով, Արևմուտքը՝ ԱՄՆ-ն, Անգլիան ու Ֆրանսիան, ստացան այն, ինչի ձգտում էին, հետևաբար Հայաստանը մեծ հաշվով հիմա շատ չի հետաքրքրում իրենց։ Անգլիական ընկերություններն արդեն մտել են Արցախ ու սկսել Կաշենի, Դրմբոնի, Կովսականի, Բերձորի, Գանձասարի և մյուս վայրերի հանքերի շահագործումը, հետևաբար հանգիստ կարող են գրողի ծոցն ուղարկել Նիկոլին ու նրա մանկլավիկներին, Հայաստանի անվտանգության ու հայ ժողովրդի խնդիրների մասին կարող են մոռանալ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանք փորձում էին Արցախում զորքեր պահելով, իրենց վերահսկողությունը պահպանել տարածաշրջանի հանքահումքային ռեսուրսների (ոսկի, ուրան, պղինձ, մոլիբդեն, ջուր) նկատմամբ, բայց տարվա կեսին տեղի ունեցավ մեծ գործարք։ Անգլիական ընկերություններում՝ այդ թվում BP-ում մոտ 25% բաժնեմասը պատկանում է Ռուսաստանին։ Այդ դեպքում ինչո՞ւ պայքարել հայերի համար, եթե Հայաստանի իշխանությունն ինքը չի ուզում պահպանել Արցախը։ Հետևաբար կարելի է ոչինչ չանել ու մեծ փողեր աշխատել։
Իրականում բոլորն էլ իրար օգտագործում են հանուն իրենց ազգային, պետական շահերի, ու միայն խելագարներն ու անբարոյականներն են հրաժարվում ազգային, պետական շահերից՝ հանուն օտարների շահի։ Այդ խելագարներին օգտագործում են բոլորը, հետո մի կողմ են շպրտում հայտնի առարկայի պես, ինչից հետո խելագարների ղեկավարած երկիրը դառնում է ավելի տրորված։
Հիմա մեր խնդիրն է արագ ձևակերպել ազգային, պետական ծրագիր, ստեղծել կոնկրետ քաղաքական ուժեղ կառույց և հնարավորինս արագ վերականգնել պետական համակարգը։
Արմատական փոփոխությունները պարզապես անհրաժեշտություն են մեր պետության ու ժողովրդի համար»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր