ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հայաստանի ապագան ՌԴ-ի և Իրանի հետ է». Շարմազանով
16:30, 28.12.2023 | mamul.am
1892 | 1

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թե՛ ԵԱՏՄ, իսկ հետո ԱՊՀ անդամ պետությունների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, թե՛ Իրանի ամենաբարձրաստիճան դիվանագետի այցը Հայաստան ցույց տվեցին, որ Հարավային Կովկասում առաջատար են դառնում ռեգիոնալ ուժերը։
Արևմուտքը չի ուզում, բայց ստիպված է լինելու հաշվի նստել այս իրողության հետ։
Փաշինյանի անվտանգային հաշվարկը հույս կապել Արևմուտքի հետ, հերթական անգամ տապալվեց։
Արևմտյան ֆորմատը Պրահայում հանձնեց ու ձևակերպեց Արցախի հանձնումն Ադրբեջանին, բայց փոխարենը, նույնիսկ անվտանգային պրիմիտիվ երաշխիքներ չտվեց ՀՀ-ին։
Այսպիսով, խաղն իրենց ձեռքն են վերցնում ռեգիոնալ խաղացողները՝ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան։
Առաջին երկուսը մեր բնական դաշնակիցներն են, իսկ վերջինը՝ սպառնալիքը։
Հետևաբար՝ պետք է հասկանալ, որ ՀՀ անվտանգային ապագան Մոսկվա-Թեհրան զույգն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր