ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ոստիկանության մայորը մոտեցավ Սամվել Շահրամանյանին՝ մեսիջ փոխանցելու». Աբրահամ Գասպարյան
16:06, 28.12.2023 | mamul.am
5988 | 6

«Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում Աբրահամ Գասպարյանը հայտնել է, որ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում Պարեկային ծառայության մեքենան մոտեցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ու նրան ուղեկցող մեքենային. «Արցախի նախագահի մեքենան ու նրան ուղեկցող մեքենան նորմալ դուրս էին եկել փողոց՝ առանց որևէ խախտում թույլ տալու: Հանկարծ մոտենում է 1104 ծառայողական համարով պարեկային ծառայության մեքենան, դուրս են գալիս մայորն ու զույգ լեյտենանտները: Մայորը մոտենում է ԱՀ նախագահի անվտանգության պետին ու ասում՝ անձամբ Սամվել Շահրամանյանի հետ եմ ուզում խոսել, սա նշանակում է, որ օպերացիան պլանավորված էր և ոմն ոստիկան իր պարտքն է համարում մեսիջ փոխանցել նախագահին, ընդ որում, այնքան անտակտ ու բռի, որ, միտումնավոր կամ չհասկանալով, ասում է ոչ թե պարոն նախագահին, այլ՝ անձամբ Սամվել Շահրամանյանին: Սա էլ համարենք տգիտության կամ ցածր IQ ունեցողի սինդրոմ: Այս մարդը մոտենում է Արցախի նախագահին ու ասում՝ պարոն Շահրամանյան, սա ՀՀ-ն է, Արցախը չէ, որ ինչ ուզեք՝ անեք: Դե պարզից էլ պարզ էր, որ ոստիկանը երկար պարապել էր ու հոգեբանորեն պատրաստվել, որպեսզի իր միջի թարախային կուտակումն այդպես արտահայտեր: Խնդիրն այստեղ խախտումը չէ, որը գոյություն չուներ ի սկզբանե, խնդիրն այն մեսիջն էր, որ ոստիկանը եկել էր՝ փոխանցելու»,- ասել է հաղորդավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր