ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մենք հիմա լքում ենք դահլիճը». Գեղամ Մանուկյան
11:42, 14.02.2022 | mamul.am
5539 | 1

«Մասնակցելո՞ւ եք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին». ԱԺ-ում մեկնարկած նիստի ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձանաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նման հարց ուղղեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներին:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց. «44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը, հանրությանը ներկայացումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի իշխանություն։ Այն իշխանությունը, որն ունի պատասխանատվություն, որի օրոք տեղի են ունեցել այդ իրադարձությունները, նրա գլխավորությամբ իրականացված աշխատանքը չի կարող ունենալ օբյեկտիվություն»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան էլ հավելեց. «Որպես քննիչ հանձանժողովի անդամ, մենք հիմա լքում ենք դահլիճը, մենք ենք որոշում կայացնում մեզ համար, և եթե մի օր նպատակահարմար համարենք՝ կարող է գանք, շարունակենք մասնակցել»:

Արձագանքելով Մանուկյանին՝ Քոչարյանն ասաց. «Դուք, ըստ ձեր ցանկության եք որոշելո՞ւ՝ ինչ-որ մի պահի մասնակցեք, թե չէ: Այսպես չի լինում. չե՛ք մասնակցելու: Մենք հիմա որոշում կկայացնենք ձեր չմասնակցության մասին, որովհետև հանձնաժողովը պետք է իր աշխատանքները կազմակերպի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր