ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+20 °C
Disney-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
00:42, 11.03.2022 | mamul.am
40606 | 0

Disney-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով, որոշումը կազդի նոր ապրանքների թողարկման և արտադրության, լիցենզավորման, Cruise Line-ի գործառնությունների և National Geographic ամսագրի աշխատանքի վրա, հինգշաբթի հայտնել է ընկերությունը։
Անցյալ շաբաթ The Walt Disney-ը որոշեց կասեցնել իր արտադրանքի թողարկումը ռուսական կինոթատրոններում։ Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, ընկերությունը հինգշաբթի հայտարարեց մնացած ամբողջ գործունեությունը դադարեցնելու մասին։
Disney-ը հայտնում է նաև, որ Ռուսաստանում գտնվող ընկերության աշխատակիցները չեն կորցնի իրենց աշխատանքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր