ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները Ռուսաստանին ստիպում են որոշ ռազմական տեխնիկայում օգտագործել սպասք լվացող մեքենաների և սառնարանների համակարգչային չիպեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն, փոխանցում է Washington Post-ը։ «Մենք տվյալներ ունենք, որ երբ ուկրաինացիները գետնի վրա գտնում են ռուսական զինտեխնիկա, դրանցում կիսահաղորդիչներ են, որոնք ռուսները հանել են սպասք լվացող մեքենաներից և սառնարաններից»,- ասել է պաշտոնյան: |