«Այսօր տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է, և դատախազը վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Ըստ քննիչի հայտարարության՝ պլանավորվում է հարցաքննությունը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ տեղյակ չէ՝ երբ է նախատեսվում հարցաքննությունը։ «Այսօր ծնողների հետ փոքրիկ խորհրդակցություն կունենանք և օրվա երկրորդ կեսին կներկայացնենք առավել ագրեսիվ միջնորդություն՝ Նիկոլ Փաշինյանին նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով»,- նշեց նա։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննության հրավիրվի և որպես մեղադրյալ ներգրավի: Հիշեցնենք՝ ապրիլի 13-ի ԱԺ ելույթում Փաշինյանն ասել էր. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»: |