Ճապոնիան կարգելի էլեկտրոնային և ատոմային մանրադիտակների, քվանտային համակարգիչների, 3D տպիչների և բարձր տեխնոլոգիական այլ սարքավորումների արտահանումը Ռուսաստան: «Սահմանափակումները կգործեն մայիսի 20-ից»,- հայտնել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Տոկիոն սահմանափակումների մի քանի փաթեթ էր սահմանել Մոսկվայի դեմ, որոնք ներառում էին պատժամիջոցներ՝ ֆիզիկական անձանց, ձեռնարկությունների և պետական հաստատությունների դեմ։ |