«Եվրոտեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինն ինսթագրամյան իր էջում գրել է. «Մեր Snap-ի փոքրիկ պատմությունն ավարտվեց. ես շատ ուրախ եմ այս հիասքանչ հնարավորության ու փորձի համար: Արտիստի համար լավագույն պահն այն է, երբ հանդիսատեսն իրեն ձայնակցում է երգի ընթացքում: Snap-ը կատարելիս ամեն անգամ զգացել եմ այդ պահը, ինչի համար սրտանց շնորհակալ եմ: Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ և նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել: Շնորհակալ եմ այն աջակցության համար, որն ստացել եմ այս ամիսների ընթացքում: Ժամանակն է՝ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ, այս անգամ` ոչ միայնակ, այլ ձեզ հետ»: Հիշեցնենք՝ երգի միջազգային մրցույթում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: |