ՆԱՏՕ-ն կոնսենսուս կգտնի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու հարցում, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Խոսակցությունը շարունակվում է, կան տարաձայնություններ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև, բայց հիմնականն այն է, որ երբ խոսքը վերաբերում է անդամակցության գործընթացին, ես վստահ եմ, որ մենք կհասնենք կոնսենսուսի»,- Բեռլինում ասել է Բլինքենը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
Նրա խոսքով, ինքը այդ հարցը քննարկել է Թուրքիայի գործընկերոջ հետ, ով դեմ է այդ երկրների՝ դաշինքին անդամակցելուն։