Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) 42 քննիչ կժամանեն Ուկրաինա՝ ռուս զավթիչների կողմից կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։ Այս մասին հայտարարել է ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Խանը, գրում է Lemonde-ը։
Նա նշել է, որ սա «ամենամեծ տեղակայումն է, որը երբևէ ձեռնարկվել է իր գրասենյակի կողմից»։ Քննիչների թիմում ընդգրկված են 30 մասնագետներ Նիդեռլանդներից, այդ թվում՝ դատաբժշկական փորձագետներ և վերլուծաբաններ, ովքեր «վեր կհանեն փաստերը և կհաստատեն ճշմարտությունը»։