Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել է ֆրանսիական «Renault» ընկերության ակտիվները պետական սեփականությանն անցնելու մասին։ Նշվում է, որ «Renault»-ի ռուսական ակտիվները, ներառյալ «АвтоВАЗ»-ում ֆրանսիական կոնցեռնի մասնաբաժինը և «Рено Россия» ՓԲԸ մոսկովյան գործարանը, անցնում են պետական սեփականության տակ: Ըստ Դենիս Մանտուրովի` այս քայլը թույլ կտա «ապահովել «АвтоВАЗ»-ի կառավարելիության պահպանումը և ձեռնարկության գործունեությունը շարունակելու հնարավորությունը` պատժամիջոցների պայմաններում»։ |