Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը ծրագրում է վաճառել SpaceX-ի իր բաժնետոմսերի մի մասը՝ Twitter-ի գնման գործարքի ֆինանսավորման համար, այս մասին գրում է New York Post-ը: Ապրիլի վերջին նա պայմանավորվածություն է ձեռք բերել Twitter-ը 44 մլրդ դոլարով գնելու մասին. Մասքը դա համարում է շատ մեծ գումար, ուստի կարող է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը: Ընկերությունը մտադիր է վաճառքը սկսել՝ մեկ բաժնետոմսի համար 70 դոլարով: |