«Առաջիկայում հնարավո՞ր է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնման շուրջ»,- ТАСС-ի հարցին ի պատասխան՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է. «Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը կյանքի կոչելու համար։ Առաջնորդները մշտական կապի մեջ են: Չենք բացառում անհրաժեշտության դեպքում հանդիպման կազմակերպումը»: |