«Արդեն երկու տարի է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ չեն գումարում, Արցախի և ՀՀ ԱԳ նախարարները պաշտոնական հանդիպումներ չեն ունենում, Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովները նիստ չեն գումարում»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ, հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Սա այն է, ինչ շարունակ բարձրաձայնում ենք, որ ՀՀ իշխանությունները իրենց ձեռքերը լվանում են Արցախից»,- նշեց նա։ |