Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքը 14-րդ զավակի ծնունդով նոր ռեկորդ է սահմանել Վրաստանում: Այս մասին հայտնում է «Վրաստան» թերթը: Նորածին Դանիելը ծնվել է հունիսի 21-ին՝ 2 կգ 600 գրամ քաշով և 48 սմ հասակով: Թերթում նշվում է, որ Դանիելի ծնունդով նոր ռեկորդ է սահմանվում նորանկախ Վրաստանի պատմության մեջ: Ըստ ժողովրդագրագետ, դեմոգրաֆ պրոֆեսոր Ամիրան Թոթաձեի՝ վերջին երեսուն տարիների ընթացքում Վարդուհի Ղազարյանը գերազանցել է անցած տարի տասներեքերորդ երեխային ծննդաբերող մայրիկի ռեկորդը: |