«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի գրառումը․ «Չինաստանում կա Սոցիալական Վարկանիշ կամ Վստահության Վարկանիշ հասկացություն։
Բոլոր ռեզիդենտներն ունեն սոցիալական համար և բոլորը մասնակից են այս գնահատման համակարգին։
Բալերը գումարվում և հանվում են, կախված մարդու ամբողջ կյանքի ընթացքի վարքից։
Ծառայել է բանակում, բարեգործությամբ զբաղվում է, արգելված վայրում աղբ նետել, հասարակական միջոցառումներին մասնակցությունը, երթևեկության կանոնների խատում, կոմունալների ժամանակին վճարում, վարկերի ժամանակին վճարում և այլն։ Հարյուրավոր գործոններ են հաշվի առնվում։
Ցածր սոցիալական վարկանիշ ունեցող անձը չի կարող զբաղեցնել պաշտոններ, վարկ վերցնել, դատարանում ներողամիտ վերաբերմունք ստանալ և այլն։
Բարձր վարկանիշի դեպքում խանութներում կարող է առանց վարկ ձևակերպելու տարաժամկետ վճարումով ապրանք վերցնել, առանց հերթերի օրինակ բժշկի մոտ գրանցվել, առանց դեպոզիտ վճարելու մեքենա կամ հեծանիվ վարձակալել և այլն»։