Հայաստանի բասկետբոլի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակիչում մրցեց Մալթայի հետ: Մալթայում ընթացող առաջնության եզրափակիչ խաղի առաջին քառորդ մեկնարկային 5 րոպեներին Հայաստանի ընտրանին այդպես էլ միավոր չվաստակեց: Սակայն քառորդն ի վերջո ավարտվեց 19:15՝ ի օգուտ Մալթայի: Երկրորդ քառորդում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ՝ 30:39: Մեծ ընդմիջումից հետո երկու քառորդներում էլ Հայաստանի ընտրանին պահպանեց միավորների առավելությունը և հաղթանակ տոնեց 84:68 հաշվով: |