ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում». Ալիև
20:43, 04.07.2022 | mamul.am
4710 | 0

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական առաջընթացի համար բարենպաստ պայմանների ձևավորման ընթացքում մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, միջանձնային կապերի հաստատման գործում»,-հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ ուղղված Ալիևի շնորհավորանքի տեքստին:

«Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնված մեր ներկայացրած հինգ սկզբունքների վրա»,- ասվում է ուղերձում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր