ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Պայթուցիկ սարքի մասին ահազանգ՝ Մետրոպոլիտենում․ ուղևորափոխադրումները դադարեցված են
14:18, 20.07.2022 | mamul.am
4654 | 0

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ քաղաքացիներ,
հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր