ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
22:48, 20.07.2022 | mamul.am
5106 | 0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 20-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Կողմերն ընդգծել են համապատասխան աշխատանքների շարունակումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների դրույթներին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր