Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 73 բնակիչների ստորագրությամբ ստացել է նամակ-դիմում՝ հասցեագրված ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: «Աղավնոյի բնակիչներն ակնկալում են այդ երկրների միջամտությունն ու միջնորդությունը՝ առաջիկա վերահաս և անխուսափելի թվացող աղետը կանխելու նպատակով»,- հայտնում է Բևեռը: |