ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«ՀՀ սահմանապահների համար միայն ես էի հանդիսանում «ստուգման մատերիալ». թուրքերը, ռուսները արտոնյալ կարգավիճակ ունեին». Կ. Հեքիմյան
12:00, 12.08.2022 | mamul.am
3235 | 1

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրեթե համոզված եմ, որ ՀՀ սահմանապահներին հրահանգված է իրականացնել պատժիչ-պրոֆիլակտիկ գործողություններ օրվա իշխանությունների համար անցանկալի անձանց հանդեպ:
Ուրեմն, Վիլնյուս-Երևան չվերթն իրականցնող օդանավում գտնվում էին շուրջ 150-170 ուղևորներ: Նրանցից զգալի մասը օտարազգիներ էին և օտարերկրյա քաղաքացիներ: Կային նաև թուրքեր, որոնք ունեին եվրոպական երկրներից մեկի (եթե չեմ սխալվում՝ Դանիայի քաղաքացիություն): Բոլորի անձնագրերը ստուգվում էին սահմանապահների կողմից: Սակայն, եթե, առանց բացառության, բոլոր ուղևորների անձնագրերի ստուգումը տևում էր, առավելագույնը՝ մեկ րոպե, ապա իմ անձնագրի «ստուգումը» անհամեմատ երկարեց: Սահմանապահ Ս.Կ-ն չբավարարվեց անձնագրիս հպանցիկ ստուգմամբ և դիմեց ստուգման համար նախատեսված ժամանակակից հատուկ միջոցների օգնությանը: Ամեն ինչ շատ մանրակրկիտ ստուգեց՝ անձնագրիս բոլոր էջերը, էջերում առկա գրառումները, հին և նոր վիզաները, տարբեր պետությունների անցակետերի կնիքները: Ընդ որում, այդ ամենը Ս.Կ-ն իրականացնում էր դեմքին առկա բազմաբովանդակ ժպիտով: Ի պատասխան անձնագրի, վիզաների, գրառումների, կնիքների կեղծ լինելու վերաբերյալ հարցերիս, Ս.Կ. միայն ժպտում էր: Վերջինս ժպտում էր նաև ոստիկանություն և վիզաներ տրամադրած դեսպանությունների ներկայացուցիչներին հրավիրելու առաջարկս լսելուց: Մի խոսքով, Ս.Կ-ն բազմաբովանդակ ժպտերես էր:
Վերջինիս ղեկավար Ս.(՞).-ն ասաց, որ գիտի Ս.Կ-ի՝ ինձ «հիմնավոր ստուգելու» դրդապատճառը, սակայն չբարձրաձայնեց այն: Հարցին, թե մյուս աշխատակիցներն ինչու նույն կերպ չեն ստուգում մնացած ուղևորների, օրինակ՝ եվրահպատակ թուրքերի, անձնագրերը, Ս.(՞)-ն ասաց, որ «վաղվանից նման հանձնարարական» կտա: Իսկ մինչ այդ, փաստորեն, միայն ինձ «ստուգելու» հանձնարարական կար:
Ստացվեց, որ շուրջ 170 ուղևորներից ՀՀ սահմանապահների մոտ միայն իմ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրն էր կասկածանք առաջացրել: Հայաստան ժամանող անձանցից ՀՀ սահմանապահների համար միայն ես էի հանդիսանում «ստուգման մատերիալ»: Թուրքերը, ռուսները և մնացածներն արտոնյալ կարգավիճակ ունեին: Վերջիններիս անձնագրերը հայ սահմանապահներին միայն հույս և հավատ էին ներշնչում:
Շատ երկար զննելուց հետո, երբ օտարազգիները, այդ թվում՝ եվրահպատակ թուրքերը, արդեն Երևանն էին վայելում, անձնագիրս վերադարձրեցին: Մնաց տհաճ նստվածք: Հասկացա, որ ՀՀ-ի համար միայն ՀՀ քաղաքացին է պոտենցիալ հանցագործ:
Բարի գալուստ օտարերկրացիների Հայաստան»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր