«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` Վազգեն Սարգսյան փողոցում գտնվողն Կառավարական 2-րդ շենք են կանչվել մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ: Սակայն, ամենևին էլ պետք չէ շտապել եզրակացնելու, որ հանդիպման առանցքում արդեն 52 օր շրջափակման մեջ գտնվողն Արցախն է: Ավելին` հրավիրող կողմը նույնիսկ ԱԳ նախարարությունը չէ: ԿԳՄՍ նախարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս կազմակերպել է հրաձգություն` պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների միջև, հիմա էլ եկել է, այսպես ասած, հանրապետական մրցաշարի արդյունքների ամփոփման և պարգևատրման ժամանակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում; |