Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։ Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, մասնավորապես՝ միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի կատարելագործումը: Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու փետրվարի 3-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: |