ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Շվեյցարական խոշորագույն բանկերից մեկը սառեցրել է ավելի քան 19 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ
18:48, 12.02.2023 | mamul.am
4895 | 0

SonntagsZeitung-ի տվյալներով՝ շվեյցարական խոշորագույն բանկերից մեկը՝ Credit Suisse-ն, արդեն սառեցրել է 17,6 միլիարդ ֆրանկի (ավելի քան 19 միլիարդ դոլար) ռուսական ակտիվներ: Սա Շվեյցարիայում գրանցված ռուսական բոլոր ակտիվների ավելի քան մեկ երրորդն է։ Շվեյցարիայի իշխանություններն Ուկրաինայի վրա ՌԴ հարձակման հետ կապված պատժամիջոցների պատճառով սառեցրել են Ռուսաստանի Դաշնության ակտիվները՝ 7,5 միլիարդ շվեյցարական ֆրանկի չափով և կալանքի տակ առել 15 սեփականություն։ Ընդհանուր առմամբ, երկրում հայտարարագրվել են մոտ 50 միլիարդ դոլարի միջոցներ՝ կապված Ռուսաստանի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր