ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Լուկաշենկոն հայտարարել է Իրան հնարավոր այցի մասին
23:36, 12.02.2023 | mamul.am
3997 | 0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր անունից և բելառուս ժողովրդի անունից շնորհավորել է իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիին՝ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ։

Իր շնորհավորանքում Բելառուսի ղեկավարը նշել է, որ Իրանը շատ կարևոր դեր է խաղում աշխարհում և ցուցադրում է տնտեսական զարգացման դինամիկան, ինչպես նաև բարգավաճման աճը։

Բելառուսը բոլոր ժամանակներում մոտ է եղել Իրանին, հավատարիմ է մնացել բարեկամությանը և հավասար երկխոսությանը և պատասխանատու է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար, նշել է Լուկաշենկոն։

«Անհամբեր սպասում եմ մոտ ապագայում Թեհրան այցելությանը, որի ընթացքում կքննարկենք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր