ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Վրաստանում արդեն չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
22:36, 12.02.2023 | mamul.am
10980 | 0

Վրաստանում 24 ժամվա ընթացքում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել:
Առաջինը գրանցվել է շաբաթ օրը Գուրիայի նահանգում, ապա ևս երկուսը տեղի են ունեցել կիրակի կեսօրին արևմտյան Վրաստանի Բախմարո հանգստավայրի մերձակայքում՝ նաև Գուրիայի մունիցիպալիտետում։

Չորրորդ երկրաշարժը, ըստ Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի, տեղի է ունեցել հարավում՝ տեղական ժամանակով 17:55-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ախալքալաք քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա՝ Դիլիսկա գյուղի մոտ։ Ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Առաջինը գրանցվել է շաբաթ օրը Գուրիայի նահանգում, ապա ևս երկուսը տեղի են ունեցել կիրակի կեսօրին արևմտյան Վրաստանի Բախմարո հանգստավայրի մերձակայքում, նաև՝ Գուրիայի մունիցիպալիտետում։

Չորրորդ երկրաշարժը, ըստ Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի, տեղի է ունեցել հարավում՝ տեղական ժամանակով 17:55-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ախալքալաք քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա՝ Դիլիսկա գյուղի մոտ։ Ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր