ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լրագրողների միջազգային ֆեդերացիան կասեցնում է Ռուսաստանի անդամակցությունը
18:30, 22.02.2023 | mamul.am
4791 | 0

Լրագրողների միջազգային ֆեդերացիան կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը: Սա քաղաքական որոշում է, նրանք խախտում են սեփական կանոնադրությունը, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի լրագրողների միության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը։
«Ես հենց նոր ստացա նամակ միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարից, որում նա ինձ տեղեկացրեց, որ կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել կասեցնել Ռուսաստանի լրագրողների միության անդամակցությունը»,- ասել է Սոլովյովը։
Նա ընդգծել է, որ դրա համար հիմքեր չկան, և դա քաղաքական որոշում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր