ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՖԻՖԱ-ն հաստատել է աշխարհի առաջնության նոր ձևաչափը
21:48, 14.03.2023 | mamul.am
5657 | 0

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության մասնակիցները կբաժանվեն 12 խմբի՝ յուրաքանչյուրըˋ 4 թիմով, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։

Մրցաշարի նոր ձևաչափը հաստատվել է Ռուանդայում կայանալիք ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 73-րդ համագումարից առաջ։

Փլեյ-օֆում կխաղան յուրաքանչյուր խմբի լավագույն երկու թիմերը, ինչպես նաև իրենց քառյակում երրորդ տեղը զբաղեցրած ութ թիմ:

Առաջիկա առաջնությունը, որը կանցկացվի Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում, կլինի եզրափակիչ փուլի մասնակիցների թվով ռեկորդային՝ 48։ 1998 թվականից մինչև 2022 թվականը մրցաշարում հանդես է եկել 32 թիմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր