ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը». Կարեն Գիլոյան
15:12, 17.03.2023 | mamul.am
5403 | 0

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: «Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը, 5 մարզիկով է մասնակցելու, բայց սա էլ դեռ ամենավերջնականը չէ: Մարտի վերջին երեք օրերին երկրները, որոնք գրանցվել են մասնակցության համար, պետք է դրամական փոխանցումներ կատարեն Եվրոպայի ֆեդերացիա: Եթե գրանցումը կատարեն ու գումարը փոխանցեն, կլինի վերջնական հայտ, ու Ադրբեջանի հավաքականը կմասնակցի այս առաջնությանը»,- նշել է Գիլոյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր