Մոլդովան անձնական պատժամիջոցներ է նախապատրաստում մի շարք մարդկանց դեմ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետ. առաջին որոշումները կարող են հրապարակվել մի քանի շաբաթից, հայտարարել է երկրի արտաքին գործերի և եվրոինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն։ Մոլդովայի ԱԳ նախարարի խոսքով, որոշումն ընդունված է, սակայն որոշ ժամանակ կպահանջվի, մինչև իրավական բոլոր քայլերն ավարտված կլինեն։ Պոպեսկուն չի նշել նրանց անունները, ում արգելվելու է մուտք գործել Մոլդովա, սակայն նշել է, որ ցուցակում ընդգրկվելու է շուրջ 25 մարդ, մոտ կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են։ |