ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«2 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են». Փաշինյան
11:18, 06.04.2023 | mamul.am
7401 | 1

Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիրկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, ներկայացրեց իրավիճակը՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում, որը մարտի 30-ից փակվել է Ադրբեջանի կողմից: «Այս ընթացքում սահմանապահների կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Մեր տրամադրվածությունը եղել և մնում է էսկալացիայից խուսափելը: Հույս ունեմ, որ տեղակայման ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մեզ հարկավոր են ամուր նյարդեր ու զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր