Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է Գերմանիա այցելել 2023 թվականի մայիսին։ Սա կլինի նրա առաջին այցը Գերմանիա՝ պատերազմի մեկնարկից ի վեր, այս մասին գրում է Bild-ը։ Նշվում է, որ տեղեկությունը հայտնել են Գերմանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները։ |