Ուկրաինական միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջությամբ կսպառվեն մինչև մայիսի 23-ը։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Փենթագոնի գաղտնազերծված փաստաթղթերը։ Վերլուծությունն իրականացվել է փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Նշվում է, որ Կիևը գրեթե սպառել է մատակարարված արևմտյան զինամթերքը։ Հոդվածում նշվում է նաև, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է առաջնահերթ աշխատեն կործանիչների և ուղղաթիռների դեմ՝ հանուն խնայողության փորձելով չխոցել անօդաչու սարքերը։ Փենթագոնը նաև մտահոգված է հրետանու պաշարների կրճատմամբ։ Դրանք կարող են ավարտվել նույնիսկ ավելի շուտ, քան հակաօդային պաշտպանության ռեսուրսները, նշվում է փաստաթղթերում։ |